Հայաստան. օրենքը սահմանափակում է մասնավոր կյանքի իրավունքը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում

Հայաստանի  խորհրդարանը 2020թ. մարտի 31-ին ընդունեց մի նախագիծ, որն իշխանություններին օժտում է վերահսկողության լայն լիազորություններով. օգտագործել բջջային հեռախոսների տվյալները՝ կորոնավիրուսի դեպքերին հետևելու համար, ասվում է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ: Նախագիծը սահմանափակում է մասնավոր կյանքի իրավունքը և թույլ է տալիս իշխանություններին հասանելիություն ստանալ վիրուսակիր անձանց վերաբերյալ գաղտնի բժշկական տեղեկատվությանը:

News