Skip to main content

Հայաստանը պետք է երեխաներին վեր դասի մանկատներից

Յուրացումների մասին մեղադրանքներն էլ ավելի են ընդգծում հաստատությունների անհամապատասխանությունը երեխաների համար

Այս շաբաթ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մի մանկատան տնօրենին, ով ենթադրաբար, երեք տարիների ընթացքում յուրացրել է $95,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Մի տղա նստած է ճոճանակին հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մանկատան բակում, Երևան, Հայաստան:  © 2016թ. Ալեքսեյ Գոլուբևը Human Rights Watch-ի համար։

Այս մեղադրանքները ներկայացվել էին նրան նախորդ տարվա ընթացքում՝ այն նույն տարվա, երբ ես ուսումնասիրում էի չարաշահումները Հայաստանի մանկատներում: Ի դեպ, ես բազմիցս այցելել եմ Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որտեղ մեղադրվող կինը, Հասմիկ Մկրտչյանը, աշխատում է որպես տնօրեն և պատասխանատու է ավելի քան հաշմանդամություն ունեցող 100 երեխաների համար: Անկախ նրանից մեղադրանքները հիմնավոր են, թե ոչ, մանկատունը, որը գործում է նրա տնօրինության ներքո, վառ օրինակն է այն բոլոր բացասական դրսևորումների, որոնք առկա են Հայաստանի փակ հաստատությունների համակարգում։

Այս մանկատունը, ինչպես և մյուս փակ բնակելի հաստատությունները Հայաստանում, հիմնականում կացարան է ապահովում այն երեխաների համար, ովքեր ունեն ծնողներ կամ այլ ազգականներ, որոնք կարող են հոգ տանել նրանց մասին։ Սակայն, հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ են հայտնվում մանկատներում, քանի որ կառավարությունն ու շատ դոնորներ գումարներ են ներարկում այս հաստատություններ՝ ընտանիքներին օժանդակելու և համայնքներում ծառայություններ զարգացնելու փոխարեն։

 Ընտանիքները կանգնում են անհնարին ընտրության առաջ՝ տեղակայել իրենց երեխային մանկատանը հույս ունենալով, որ նա կստանա առողջապահական, վերականգնողական և այլ ծառայություններ, թե պահել երեխային տանը՝ առանց նմանատիպ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու։

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը ունի ամենաժամանակակից հարմարությունները, այդ թվում փակ լողավազան, բուժական հորձանուտ և մի մասնավոր դոնորի աջակցությամբ հիմնադրված «Աղաբուժության» սենյակ։ Այդուհանդերձ, չորս տարբեր օրերի և օրվա ժամերին մանկատուն կատարված այցելությունների, բուժական սենյակում ես միայն մեկ անգամ եմ տեսել մի երեխայի: Փոխարենը, ես տեսել եմ նույն երեխաներին նույն սենյակներում, այդ թվում 15 երեխաների, ովքեր իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են մահճակալներին պառկած, ընդամենը երկու խնամակալի հետ։ Նրանցից ոմանք իրենց մահճակալներին կապված էին կտորի կապերով։

Փակ հաստատություններին աջակցելը ոչ միայն վատնում է, այլ նաև վնասակար է երեխաների համար: Տարիների ընթացքում սոցիալական գիտությունների հետազոտությունը ցույց է տվել, որ հաստատություններն իրենք իրենցով հաշմանդամություն են առաջացնում։ Այնտեղ մեծացող երեխաները չեն ստանում իրենց մտավոր, էմոցիոնալ և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ դաստիարակությունը և հոգատարությունը: Հաստատություններում մեծացող երեխաներն ամենայն հավանականությամբ կմնան ինստիտուցիոնալացված իրենց ողջ կյանքի ընթացքում, մեկուսացված, զրկված անկախությունից կամ կյանքի համար իմաստալից որոշումների կայացման հնարավորությունից։

Կառավարությունը և դոնորները փոխարենը պետք է օգնեն ընտանիքներին հոգ տանել իրենց երեխաների մասին՝ ծառայությունները հաստատություններից տեղափոխելով համայնքներ, որտեղ ընտանիքները կկարողանան օգտվել դրանցից: Դա տնտեսապես ավելի արդյունավետ է: Բայց առավել կարևոր է այն, որ դա պաշտպանում է երեխաներին ինստիտուցիոնալացման վնասներից:

Your tax deductible gift can help stop human rights violations and save lives around the world.

Region / Country