Skip to main content

Նոր կարգավորումները կարող են մեղմել Հայաստանում անբուժելի հիվանդների տառապանքները

Անբարենպաստ ընթացակարգերի փոփոխությունը հասանելի է դարձնում ուժեղ ցավազրկող դեղորայքը

Գուրգեն Գ.-ն, ով ուղեղի քաղցկեղ ուներ, և նրա մայրը: Գուրգենը մասնակցում էր պալիատիվ խնամքի փորձնական ծրագրին, որի շնորհիվ որակապես բարելավվեց նրա կյանքի վերջին օրերը: Նա մահացավ 2012 թվականի օգոստոսին՝ առանց ցավի: © 2012, հեղինակային իրավունքը՝ «New Media Advocacy Project»
Այսօրվա դրությամբ, Հայաստանում հազարավոր քաղցկեղով հիվանդներ շուտով կկարողանան ստանալ անհրաժեշտ ցավազրկող դեղորայք, որի իրավունքը նրանք ստացել են նոյեմբեր ամսվա սկզբին ընդունված նոր կարգավորումների շնորհիվ:

Ամեն տարի Հայաստանում քաղցկեղից մահանում է մոտ 8000 մարդ, նրանցից շատերը՝ սարսափելի ցավերով՝ օփիոիդային ցավազրկող դեղամիջոցների ստացման հետ կապված գրեթե անհաղթահարելի բյուրոկրատիայի պատճառով:

Երբ ես իմացա այս փոփոխության մասին, չէի կարող չմտածել այն տասնյակ մարդկանց մասին ում հետ հարցազրույց եմ անցկացրել տարիներ առաջ Հայաստանում, ովքեր ինձ նկարագրում էին անբուժելի ցավերի կործանարար հետևանքներն իրենց և իրենց սիրելիների կյանքի համար: Հարցազրույցների ընթացքում ինձ պատմում էր 46-ամյա Գայանեն, նա ինձ ասաց.

«Ցավերն անտանելի են. Ես լացում եմ, ցնցվում եմ, թվում է թե ես անընդհատ կրակների վրայով եմ քայլում: [...] Փորձում եմ կոծկել ցավը, երբ ինչ-որ մեկը տանն է, բայց երբ ես մենակ եմ, ինձ մնում է միայն արտասվել: ... Ես մշտապես ցավերով եմ ապրում»:

Գայանեի փորձը բացառություն չէր: Human Rights Watch-ը 2015թ. հուլիսին հրապարակեց զեկույց, որը ցույց տվեց անբուժելի ցավի ազդեցությունն ու Հայաստանում քաղցկեղով հիվանդներին և նրանց ընտանիքներին աջակցող ծառայությունների բացակայությունը: Միայն ուռուցքաբանները կարող էին նշանակել օփիոիդային դեղամիջոցներ ամբուլատոր հիվանդներին, և միայն բազմաթիվ բժիշկների կողմից որոշման հաստատումը ստանալուց հետո, ումից էլ բաղկացած էին մշտական հիմունքներով գործող հանձնաժողովները: Նույնիսկ այդ ամենից հետո, հիվանդներին յուրաքանչյուր դեղատոմսի դուրսգրման համար անհրաժեշտ էին բազմաթիվ ստորագրություններ և կնիքներ, որոնք պետք է ձեռք բերվեին և լրացվեին ամեն օր կամ երկու օրը մեկ անգամ՝ մասնագիտացված դեղատներում կամ մարզային խոշոր բժշկական կենտրոններում:

Նոյեմբերի 9-ին կառավարությունն արմատապես վերանայեց այս անբարենպաստ ընթացակարգերը, որոնք գործում էին 1994 թվականից ի վեր և գործնականում անհնարին էին դարձնում օփիոիդային ցավազրկող դեղամիջոցների ստացումը: Ավելի վաղ այս տարի կառավարությունը նաև ընդունեց պալիատիվ խնամքի ծառայություններ ներդնելու մասին ազգային ռազմավարություն, որը կենտրոնանում էր ցավազրկման և կյանքի որակի բարելավման վրա: Նաև գրանցվեց բերանով ընդունման հեղուկ մորֆինի երկու տարատեսակ՝ ճանապարհ հարթելով հանրային առողջապահական համակարգում դրանց օգտագործման համար:

Նոր կարգավորումները թույլ են տալիս նաև ուռուցքաբանին կամ ընտանեկան բժշկին, գլխավոր բժշկի կամ փոխտնօրենի հաստատմամբ, նշանակել ուժեղ ցավազրկող դեղորայք՝ տրամադրելով 10-օրյա չափաբաժին:

Սպասվում է, որ նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն մոտավորապես 10 օրից։ Պատշաճ հետևողականության պայմաններում, այս կարգավորումները կօգնեն նվազեցնել անբուժելի հիվանդների և նրանց մասին հոգ տանող ընտանիքների տառապանքը:

GIVING TUESDAY MATCH EXTENDED:

Did you miss Giving Tuesday? Our special 3X match has been EXTENDED through Friday at midnight. Your gift will now go three times further to help HRW investigate violations, expose what's happening on the ground and push for change.
Region / Country