Հայաստան. ցավը, որից կարելի է խուսափել կյանքի վերջին շրջանում

(Երևան, 14-ը հուլիսի, 2015 թ.) – «Չստանալով ցավազրկող համարժեք դեղեր` ամեն տարի Հայաստանում սուր, սակայն ամոքելի ցավից տառապում են քաղցկեղի բարդ ձևերով ապրող հազարավոր պացիենտներ», եզրակացնում է «Հյումն Րայթս Վոտչ» կազմակերպությունն այսօր հրապարակված զեկույցում և տեսահոլովակում: Թեպետ արդյունավետ, ապահով և ոչ թանկարժեք ցավազրկող դեղերը Հայաստանում առկա են, պացիենտների և նրանց ընտանիքի անդամների մեծ մասն անհաղթահարելի բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում դրանք ձեռք բերելու գործընթացում, որի հետևանքով խախտվում է նրանց առողջության իրավունքը:

 

Զեկույցը, որի անգլերեն տարբերակն 86 էջ է, վերնագրված է այսպես. «Ինձ մնում է միայն արտասվել. քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում»: Զեկույցում նկարագրված է պալիատիվ խնամքի բացակայության աղետալի ազդեցությունը քաղցկեղի բարդ ձևերով պացիենտների և նրանց ընտանիքի անդամների վրա: Արձանագրված է պալիատիվ խնամքի ծառայությունների ընդհանուր բացակայությունը Հայաստանում, ինչպես նաև` ցավազրկող ուժեղ ազդեցության դեղերի հասանելիության` կառավարության կողմից չափազանց խիստ կարգավորումը: Նկարագրված է առողջապահական ոլորտի մասնագետների շրջանում արմատացած այն գործելակերպը, որն արգելակում է ցավի համարժեք ամոքումը, ինչպես նաև՝ պալիատիվ խնամքի առողջապահական մասնագետների կրթության և վերապատրաստման անբավարարությունը:

Region / Country

Related Content

 
«Չստանալով ցավազրկող համարժեք դեղեր` ամեն տարի Հայաստանում սուր, սակայն ամոքելի ցավից տառապում են քաղցկեղի բարդ ձևերով ապրող հազարավոր պացիենտներ», եզրակացնում է «Հյումն Րայթս Վոտչ» կազմակերպությունն այսօր հրապարակված զեկույցում և տեսահոլովակում: Թեպետ արդյունավետ, ապահով և ոչ թանկարժեք ցավազրկող դեղերը Հայաստանում առկա են, պացիենտների և նրանց ընտանիքի անդամների մեծ մասն անհաղթահարելի բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում դրանք ձեռք բերելու գործընթացում, որի հետևանքով խախտվում է նրանց առողջության իրավունքը: