Skip to main content

Համաշխարհային Զեկույց 2013 - Հայաստան

2012 թվականի իրադարձությունները

Հայաստանի իշխող կոալիցիան 2012թ. մայիսյան ընտրություններում պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը` վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրողների, դիտորդների և լրագրողների ահաբեկման մասին հնչող մեղադրանքների պարագայում: Շարունակվում են ոստիկանությունում պահման ժամանակ տեղի ունեցող խոշտանգումները: Կառավարությունը դեռևս չի առաջարկում իրական քաղաքացիական այլընտրանք զինվորական ծառայությունից խուսափողներին և արդյունավետ կերպով չի քննել ոչ մարտական զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած մտահոգիչ քանակությամբ մահացության դեպքերը:

Քաղաքական դրդապատճառներով հարուցվող զրպարտության մեղադրանքով դատական գործերն ըստ երևույթին այլևս խնդիր չեն, սակայն լրատվական դաշտում առկա է բազմակարծության պակաս և մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լուսաբանող որոշ լրագրողներ ենթարկվել են բռնությամբ ուղեկցվող հարձակումների կողմնակի անձանց կողմից, որոնցից ոմանք եղել են Հայաստանի իշխող կուսակցության անդամներ: Լուրջ խնդիրներ են սեռական կողմնորոշմամբ պայմանավորված դաժանությունն ու խտրականությունը: Բյուրոկրատական սահմանափակումները խոչընդոտում են ուժեղ ցավազրկող դեղորայքի հասանելիությունը մահացու հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Խորհրդարանականընտրություններ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) (OSCE) դիտարկման հաշվետվությունը մայիսի 6-ի ընտրությունը գնահատեց որպես մրցակցային և մեծ մասամբ խաղաղ, այդուհանդերձ նշելով, որ այն ստվերվել է «անհավասար խաղի կանոններով» պայմանավորված վարչական ռեսուրնսերի չարաշահմամբ, կուսակցական ներկայացուցիչների և տեղական իշխանությունների կողմից ընտրողների նկատմամբ ճնշումների կիրառմամբ, քվեարկության ընթացքին միջամտելով և լրագրողների աշխատանքը խոչընդոտելով:

Մի շարք բռնության դեպքեր են արձանագրվել Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ, այդ թվում` ապրիլի 15-ին վիրավորանքներ են հասցվել Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Բաբկեն Գարոյանին և երեք այլ ՀԱԿ անդամների, ինչպես նաև ՀԱԿ թեկնածու Կարեն Թովմասյանին` ապրիլի 17-ին: Երկու դեպքում էլ ՀԱԿ անդամները բաժանում էին քարոզչական տեղեկատվություն: Ոստիկանությունը գործ է հարուցել յուրաքանչյուր դեպքի համար:

Հելսինկայն Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը բողոք էր ներկայացրել առ այն, որ Երևանի բնակիչ Տիգրան Մանուկյանը հարվածել է իրեն և խոչընդոտել իր` որպես դիտորդի աշխատանքը, երբ Վեզիրյանը դիտարկում էր ընդդիմության ակտիվիստների կողմից ընտրական բուկլետների բաժանման ընթացքը ապրիլի 30-ին: Քննություն անց կացնելու փոխարեն, դատախազները ստիպեցին Վեզիրյանին ետ վերցնել բողոքը և հունիսին մեղադրանք ներկայացրեցին վերջինիս Մանուկյանին ծեծելու համար, չնայած նրան, որ Մանուկյանը երբևէ հանդես չէր եկել որպես տուժող: ՄինչայսպահըՎեզիրյանըսպասումէդատավճռի:

Խոշտանգումևվատվերաբերմունք

Ըստ տեղական իրավապաշտպանների ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբշարունակվում են խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի դեպքերը: Իշխանությունները հաճախ հրաժարվում են քննության առնել վատ վերաբերմունքի մասին արված հայտարարությունները կամ ստիպում են քաղաքացիներին ետ վերցնել իրենց բողոքները: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը դրան նախորդող 2011թ. դեկտեմբերի այցելության վերաբերյալ նշում է երկու բանտային հիմնարկներում գերբնակեցվածության, ոչ հիգիենիկ վիճակի և անհամապատասխան բժշկական խնամքի մասին: CPT-ն նաև նշել է, որ 2012թ.-ին այդ երկու բանտերից չի ստացել տեղեկություն վատ վերաբերմունքի նոր դեպքերի մասին:

Կառավարությունն արդյունավետորեն քննության չի առել ՀԱԿ յոթ ակտիվիստների բողոքն առ այն, որ վերջիններս ծեծի են ենթարկվել ոստիկանությունում 2011թ. օգոստոսին:Ակտվիստների փաստաբանները նույնպես բողոք էին ներկայացրել փաստելով, որ ոստիկանությունն արգելել է տեսակցել իրենց պաշտպանյալներին, մերժել է նրանց պահանջը ակտիվիստներին բժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ և ձերբակալել փաստաբաններին յոթ ժամ տևողությամբ: Ակտիվիստները դատարանում վկայել են քննության ընթացքում տեղի ունեցած բռնության մասին, սակայն Երևանի դատարանն այդ առիթով չի պահանջել գործի հարուցում: 

Հուլիսին դատարանը չորս ակտիվիստներին` Կարապետյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգայնին և Դավիթ Քիրամիջյանին դատապարտեց երկուսից-վեց տարվա ազատազրկման խուլիգանության և պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով: Նոյեմբերին վճռաբեկ դատարանը որոշեց վճիռները թողնել անփոփոխ: Օգոստոսին մյուս երեքի գործերով ոստիկանությունը կարճեց քրեական գործը` ապացույցների բացակայության պատճառով:

Հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռեց, որ Հայաստանը խախտել է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը ընդդիմադիր կուսակցության անդամ Գրիշա Վիրաբյանի նկատմամբ, երբ ոստիկանությունը ձերբակալել է նրան 2004թ. ցույցերից հետո և մետաղյա առարկաներով պարբերաբար հարվածել նրա ամորձիներին: Դատարանը քննադատեց իշխանությունների կողմից արդյունավետ քննություն անց չկացնելու փաստը:

Չարաշահումներբանակում

Տեղականիրավապաշտպանխմբերըհայտնումեննոյեմբեր ամսվա դրությամբ թվով44 ոչմարտականմահացությանդեպքերիմասին: Փետրվարի 29-ին հրազենային վնասվածքի հետևանքով սպանվել է ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը: Պաշտոնապես իրականացված դիահերձումը ցույց տվեց, որ Վարյանը ենթարկվել է բռնության, սակայն քննիչները նրա մահը որակեցին որպես ինքնասպանություն: Իրենց զեկույցում տեղական իրավապաշտպան խմբերը նշել են Պաշտպանության նախարարության անհապաղ հետաքննություններ ձեռնարկելու, ենթադրյալ ինքնասպանությունների դեպքերում բռնության նշանների համար պատասխանատվության ենթարկելու և մեծաթիվ մահվան դեպքերի հանգամանքները բացահայտելու ձախողման մասին:

Հունվարին ՄԻԵԴ-ը վճռեց, որ Հայաստանը խախտել է կրոնական ազատության իրավունքը երկու Եհովայի վկաների գծով` վերջիններիս բանտարկելով պարտադիր զինվորական ծառայությունից 2003թ. հրաժարվելու համար:

Ըստ«Ֆորում18», միջազգայինկրոնականազատության ոչ-կառավարականկազմակերպության, սեպտեմբերի20-ի դրությամբ, ռազմականևայլընտրանքայինծառայությունիցհրաժարվելուպատճառով, առկա էր խղճի և դավանանքինկատառումներով32 բանտարկյալ`ովքեր համարել են,որայլընտրանքայինծառայությունըռազմականից անկախ չէ:Ծառայությունից հրաժարվելու համար դատարանները2012թ. դատապարտել ենևս 16 Եհովայիվկաների: Դատավճիռներնուժի մեջ չեն մտել:

2011թ. իշխանություններըփոփոխություններեն առաջարկել այլընտրանքայինծառայությանօրենքում: Այդուհանդերձ, ԵԱՀԿ-նևԵվրոպայիխորհուրդը(ԵԽ) քննադատելենփոփոխությունները, քանի որ դրանք այլընտրանքայինծառայությունն իրապես անկախչեն դարձնում ռազմականիցևոր այն12-18 ամսով ավելիերկարէ, քանզինվորականծառայությունը: Հայաստանի վերաբերյալ իր հուլիսյան ակնարկումՄԱԿ-իՄարդուիրավունքներիկոմիտեն(HRC) կոչէարելկառավարությաննապահովելիրականայլընտրանքզինվորականծառայությանը, ևազատարձակելնրանց, ովքերազատազրկվելենզինվորականծառայությունիցկամգոյությունունեցողայլընտրանքայինից հրաժարվելու համար:

Խոսքիազատություն

Քաղաքական դրդապատճառներով հարուցվող զրպարտության մեղադրանքով դատական գործերն ըստ երևույթին այլևս լուրջ խնդիր չեն:Այդուհանդերձ, Եվրոպայիխորհրդիխորհրդարանականվեհաժողովի(ԵԽԽՎ) Եվրոպայում լրատվամիջոցներիազատության վերաբերյալ 2012թ.զեկույցը նշում է, որհայլրագրողներիարտահայտման կարողություններըխոչընդոտվումենինքնագրաքննությանճնշումներիցևմտահոգությունէ հայտնում հեռուստաընկերությունների կողմիցլրատվական թողարկումներում քաղաքականգովազդինյութերի օգտագործման կապակցությամբ:

Առնվազներկուլրագրողներհարձակումներիենենթարկվելմայիսյանընտրությունների լուսաբանման ընթացքում: Երևանում, միմարդբռունցքով հարվածել է ԷլինաՉիլինգարյանին, գետնին գցել նրա տեսախցիկը, քանիորվերջինս նկարահանելէ ընտրատեղամաս ժամանողմի ավտոբուս: Ոստիկանությունըմեղադրանք է ներկայացրել հարձակվողինլրագրողի մասնագիտական​​պարտականություններիկատարմանը խոչընդոտելու համար: Գործը հետագայումկարճվելէայն պնդմամբ, որ հարձակման պահին Չիլինգարյանն զբաղված չի եղել իրմասնագիտական​​պարտականությունների կատարմամբ, քանիորնաչէրկրումլրագրողին հատուկ տարբերիչ նշան: Իշխանություններն առանձինմեղադրանք չեն ներկայացրել հարձակման փաստի առթիվ:

Գյումրիում, չորսանհայտտղամարդիկընտրատեղամասում մոտեցել ենլրագրողԿարենԱլեքյանին, պոկել վերջինիս լրագրողական տարբերանշանը և կոտրել նրա տեսախցիկը: Ալեքյանը բողոք է ներկայացրել: Այս պահին քննությունըշարունակվումէ:

Պալիատիվխնամք

Ափիոնային դեղորայքիդեղատոմսերի ևգնումներիբարդուժամանակատարհայաստանյանընթացակարգերըխոչընդոտումեն պատշաճպալիատիվխնամքի մատուցմանը: ՄԱԿ-ի2009-2010թ.թ. վիճակագրականտվյալներըվկայումեն, որքաղցկեղիցևՄԻԱՎ/ՁԻԱՀ-իցՀայաստանումտարեկան մոտ7000 մարդէմահանում: Սակայն, ուժեղցավազրկողդեղամիջոցներիսպառմանվերլուծությունը ցույց է տալիս, որ չափավորև ուժեղ ցավերով միայն 600 հիվանդներեն 2012թ. ընթացքում համապատասխանցավազրկող դեղորայք ստացել` իրենցհիվանդության վերջինփուլերում:

Սեռականկողմնորոշումևգենդերայինինքնություն

Հուլիսին, Հայաստանի «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա) հրապարակեց, որլեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիքենթարկվում են աշխատանքայինխտրականության, խոչընդոտվում է առողջապահական համակարգից նրանց օգտվելու հնարավարությունը, ենթարկվում են ֆիզիկականևհոգեբանականբռնությունների բանակում, ընտանիքներումևհանրությանմեջ:

Մայիսի8-ին, անհայտանձինքինքնաշեն ռումբեն նետելDIY երևանյան բար, որտեղ հաճախ էին լինումԼԳԲՏևկանանցիրավունքներիակտիվիստներ: Գրաֆիտիպատկերներն ուղղված էին ԼԳԲՏ մարդկանց որպես թիրախ:ԱԺփոխխոսնակԷդուարդՇարմազանովըհայտարարեց, որհարձակումը«ճիշտէևարդարացված»:Ոստիկանությունըձերբակալելէրերկուկասկածյալների, որոնքազատարձակվեցին դատարանի դահլիճից: Անհայտ հարձակվողներըկոտրել են բարի գույքը ևմահվանսպառնալիքներհղել դրա սեփականատերերիդեմմայիսին տեղի ունեցածհետագաերեքմիջադեպերի ժամանակ: Ոստիկանությունըհրավիրվել է յուրաքանչյուրհարձակմանժամանակ, սակայն վերջինս միջամտելէ միայնմեկանգամ:

Մայիսի21-ինԵրևանումմիխումբմարդիկսպառնացել են բռնություն կիրառել ևհոմոֆոբ կարգախոսներովբղավելեն ՓԻՆՔ Արմենիայի և ՀայաստանիԿանանցռեսուրսայինկենտրոնի կողմից կազմակերպված բազմազանության տոնի երթիմասնակիցների:

Մարդուիրավունքներիպաշտպաններ

Ապրիլին, մոտ200 մարդէր հավաքվելիրավապաշտպան հասարակական կազմակերպության` Հելսինկյանքաղաքացիականասամբլեայի(ՀՔԱ) Վանաձորիգրասենյակի դիմաց, ովքեր ձվերևքարեր նետելով`կոտրեցինպատուհաններըևսպառնում էինաշխատակիցներիննոր բռնություններով, եթեըստ նախատեսված պլանիցուցադրվեին ադրբեջանցիկինոգործիչների կողմից նկարահանված ֆիլմերը:Խումբըցրվեց այն բանից հետո, երբՀՔԱառաջնորդներըհամաձայնեցին չեղյալհայտարարել ֆիլմերի ցուցադրությունը: Ամբոխի հավաքվելուն պես ՀՔԱաշխատակազմըդիմել է ոստիկանությանը, ովքերսակայն չենմիջամտել:

Ապրիլին, դատարանըմերժելէԼեռնապատիգյուղապետ ՎանոԵղիազարյանիհայցը ՀՔԱՎանաձորիգրասենյակի ղեկավար ԱրթուրՍաքունցի դեմ: 2011թ. հրապարակված հարցազրույցումՍաքունցըմեղադրել էրԵղիազարյանինյուրացումներիևչարաշահումների մեջ:Դատարանըեզրակացրեց, որԵղիազարյանը, որպեսպետական​​պաշտոնյա, «պետքէավելիհանդուրժող լինիիրեն վերաբերվող կարծիքներիևհրապարակումների նկատմամբ»:

Հիմնականմիջազգայինդերակատարներ

Եվրոպականհարևանությանքաղաքականությանառաջընթացիմայիսին լույս տեսած զեկույցումԵվրոպականհանձնաժողովըկոչէարելՀայաստանինուշադրություն դարձնել կոռուպցիային, ԶԼՄ-ներիազատությանը, դատական​​համակարգի նկատմամբ ցածրհանրայինվստահությանըևվատվերաբերմունքիդեպքերի ոչհամարժեքհետաքննությանը:Այննաև բարձր գնահատականի է արժանացրելկառավարությանը գենդերայինհավասարությանևառողջապահությանօրենքների բարելավման համար:

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների փետրվարին Բրյուսելում Արտաքին հարաբերությունների խորհրդում ընդունած Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններում կարևորեցին ազատ և արդար ընտրությունները, հետագա դատական բարեփոխումները, քաղաքական բազմակարծությունը, լրատվամիջոցների ազատությունն ու հավասար հասանելիությունը, Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը:

Հուլիսին իրԵրևանկատարածայցի ընթացքումԵՄնախագահՀերմանվանՌոմպույըողջունելէՀայաստանիիշխանություններիջանքերըավելիմրցունակևթափանցիկխորհրդարանականընտրություններ անցկացնելու կապակցությամբ, սակայնզգուշացրելէ, որ2013թ. փետրվարինախագահականընտրություններըպետքէլինենավելիժողովրդավարական:

Քաղաքացիականևքաղաքականիրավունքներիմասինﬕջազգային դաշնագրին(ՔՔԻՄԴ) Հայաստանիհամապատասխանությանհուլիսիհաշվետվության մեջ Մարդու իրավունքների կոմիտեն (ՄԻԿ) մի շարքմտահոգություններ հայտնեց,ներառյալ հակախտրականության համապարփակօրենսդրության բացակայության, ռասայականևկրոնականփոքրամասնություններիուԼԳԲՏմարդկանց նկատմամբ բռնության, խտրականությանևկանանցնկատմամբբռնության մասին, ինչպես նաև իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող խոշտանգումներիևսպառնալիքներիուհարձակումներիհամար պատասխանատվությանբացակայության մասին:

Մայիսին, ՄԱԿ-իհայաստանյանգրասենյակըդատապարտելէսեռականկողմնորոշմամբևգենդերայինինքնությամբ պայմանավորված բռնությունն ու անհանդուրժողականությունը:ՀայաստանումԵՄպատվիրակությունըևԵԽ-իՌասիզմիևանհանդուրժողականությանդեմեվրոպականհանձնաժողովը( ՌԱԵՀ) մտահոգությունենհայտնելհակա-ԼԳԲՏ`ատելությանխոսքի ևբռնության նկատմամբ Հայաստանիոչադեկվատարձագանքի առթիվ:

Հայաստանի համար մայիսին ընդունվածնորռազմավարությանմեջ, Վերակառուցմանևզարգացմանեվրոպականբանկնընդգծելէ այնպիսի«հետագաքայլերի» անհրաժեշտության մասին, ինչպիսիքենոստիկանությանևդատական​​համակարգիբարեփոխումներըևլրատվական դաշտում բազմակարծության խթանումը:

Թարգմանցվածէանգլերենից